Քաղաքականություն
Երեխաները Արմեն Սարգսյանի հյուրերն էին
Gohar Vardanyan
1 րոպե
288 դիտում
Նախագահական նստավայրի հյուրերն այսօր մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաներն էին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հանրապետության նախագահի նստավայրում այսօր ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար:
Մասնագետների օգնությամբ երեխաները սովորել են տոնական խաղալիքներ պատրաստել, որից հետո սեփական ձեռքերով պատրաստված խաղալիքներով զարդարել են դահլիճի տոնածառը: Նրանց նաև նվերներ են հանձնվել:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նա զրուցել է երեխաների հետ, հարցրել նրանց հետաքրքրությունների, երազանքների մասին:
Շնորհավորելով երեխաներին գալիք տոների կապակցությամբ՝ նախագահն ասել է, որ նրանք իրականում ամենաթանկն ու ամենակարևորն են: «Ձեզնից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի: Դուք բոլորդ ուժեղ եք, փոքր տարիքից գիտեք հաղթահարել դժվարությունները: Բոլորդ այս կյանքում հասնելու եք հաջողության: Ցանկանում եմ, որ միշտ ուրախ լինեք, հավատաք, որ ձեզնից յուրաքանչյուրը տաղանդավոր է: Կարևորը, որ վստահ լինեք, լավ սովորեք, ունենաք երազանք ու հասնեք այդ երազանքին»,- ասել է նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Պուտինն ի՞նչ է գրել Ռոբերտ Քոչարյանին․ պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
Gohar Vardanyan
1 րոպե
1,743
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
746
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
215
1.0
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
1 րոպե
224
5.0
Թրամփն Իրանի հետ կապված հայտարարություն է արել
1 րոպե
239
Քոչարյանին են միանալու նաև 2 օլիգարխները․ Տարոն Չախոյան
1 րոպե
363