Այլ
Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ը հաղորդում է ավտոճանապարհների իրավիճակից
Gohar Vardanyan
1 րոպե
489 դիտում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհները:
Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Արագածի և Եղվարդի տարածաշրջաններում, Աբովյան-Չարենցավան, Վեդի-Արարատ ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում և Ամասիայի տարածաշրջանում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. ԱԻՆ
Gohar Vardanyan
1 րոպե
625
Այսօր ձյան տեքով տեղումները սկսվում են. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները
Gohar Vardanyan
478
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Gohar Vardanyan
1 րոպե
347
Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն․ Վարդենյաց լեռնանցքը փակ է
Gohar Vardanyan
1 րոպե
357
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Եղանակային կանխատեսումներ, Սամվել Կարապետյանի աջակիցներից՝ բերման ենթարկվածներ, Դուբայի անշարժ գույքի շուկայում՝ անկում
1 րոպե
155
Լուրերը մեկ տողով. ՀՀ ընտրություններին առնչվող նախազգուշացումներ և Մերձավոր Արևելքում աճող լարվածություն
1 րոպե
160
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքի լարվածություն և կադրային փոփոխություն Հայաստանում
1 րոպե
239
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ–Իրան լարվածություն, միջազգային էներգետիկ բանակցություններ և քաղաքական զարգացումներ ՀՀ-ում
1 րոպե
200