Այլ
Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն․ Վարդենյաց լեռնանցքը փակ է
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների…
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սիսիանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի ավտոճանապարհներին բուք է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. ԱԻՆ
Հանրապետության տարածքում` այսօր շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվ...
Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ը հաղորդում է ավտոճանապարհների իրավիճակից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվա...
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանա...
Ուշադրություն. Հանրապետության բոլոր ճանապարհներին մերկասառույց կլինի
Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկա...