Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի արդեն հաջորդ տարի՝ հունվարի 9-ին: Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը լրագրողներին հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին: Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք անցնում է մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քաղաքականություն