Քաղաքականություն
Կառավարությունը 2019թ–ը հայտարարեց Կովկասյան ընձառյուծի տարի
Gohar Vardanyan
1 րոպե
322 դիտում
2019թ–ը հայտարարվել է Կովկասյան ընձառյուծի տարի։ Նման որոշում ընդունեց Հայաստանի կառավարությունը։
«2019 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, նկարահանել Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմ, կազմակերպել համապատասխան ցուցահանդեսներ», – կառավարության նիստում ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով` 2018թ–ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տեսաորոգայթները «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում առաջին անգամ նկարել են կովկասյան ընձառյուծի, որը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնապահպանության և բնական պաշարների միջազգային միության Կարմիր ցուցակում` որպես անհետացման եզրին գտնվող տեսակ։
Հայաստանում տվյալ պահին հաշվառված են ընձառյուծների 7-9 առանձնյակներ, որոնք ապրում են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:
Ընձառյուծների պահպանման ծրագիրն իրականացնում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը WWF–ի հետ համատեղ։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Պուտինն ի՞նչ է գրել Ռոբերտ Քոչարյանին․ պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
Gohar Vardanyan
1 րոպե
1,743
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,170
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ մեծ պատիվը. Թրամփ
1 րոպե
18
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
158
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
88
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
554
3.0