Քաղաքականություն
Էջմիածնի քաղաքապետը քննադատել է «Ֆուլ հաուս» հեռուստասերիալը
Gohar Vardanyan
1 րոպե
467 դիտում
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է «Ֆուլ հաուս» հեռուստասերիալը` նշելով, որ սերիալում հստակ սեռային խտրականություն քարոզվում։
Գրառումն ամբողջապես ներկայացնում ենք ստորև․
«Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ:
Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ:
Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,170
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
745
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ մեծ պատիվը. Թրամփ
1 րոպե
9
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
158
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
88
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
553
3.0