Քաղաքականություն
Վլադիմիր Գասպարյանը բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում․փաստաբանի հայտարարությունը
Gohar Vardanyan
286 դիտում
«Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, բարձրագույն սպա է, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու հետևյալը՝ այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն:
Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, հանդիսանում է բարձրագույն սպա, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին:
Հերթական անհեթեթությունը տարածող կայքերին խորհուրդ է տրվում իրենց ցածր վարկանիշը բարձրացնել ոչ թե վաստակավոր բարձրագույն սպայի անունը անտեղի շահարկելով, այլ ի վերջո արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելու շնորհիվ:
Օրինակ՝ առնվազն նախապես ստուգել տարածվող անհիմն տեղեկատվությունը պատկան մարմիններից կամ, ինչպես այս դեպքում, դիվանագիտական հաստատություններից: Վ.Գասպարյանը այսուհետ հետամուտ է լինելու իր անվան վերաբերյալ սուտ և զրպարտիչ տեղեկատվություն տարածողներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելուն»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Gohar Vardanyan
1,217
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,169
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
63
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
72
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
405
3.0
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,257
5.0