Քաղաքականություն
Կառավարության կազմն ուրվագծվում է. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
335 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները:
Հայտնի է նաեւ , որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որեւէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. ե՛ւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ե՛ւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները:
Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Gohar Vardanyan
1,216
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
57
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
72
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
393
3.0
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,257
5.0