Քաղաքականություն
ԱՄՆ դեսպանության գաղտնալսող սարքերը նվիրել են Փորձաքննությունների ազգային բյուրոյին
Gohar Vardanyan
1 րոպե
306 դիտում
Համացանցում տարածված լուրը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր՝ ակտիվ քննարկումների առարկա դարձավ։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որն ինֆորմացիայի տարածման սկզբնազբյուր էր հանդիսանում, այսօր պարզաբանել է, թե իրականում ինչ սարքերի մասին է խոսքը և ինչ նպատակով են դրանք ձեռք բերվել:
«Փաստորեն ամերիկյան դեսպանության կողմից ձեռք բերված բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն սարքերը նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Նշենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կայքում կա համապատասխան տեղեկություն, ըստ որի 2016թ. հունիսին Բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է:
Բացի այդ, 2018 թվականի հունիսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք-սարքավորումների ցանկը Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Guidance Software» («Opentext») ընկերության արտադրության «Tableau» ապարատային բլոկիրատորներով, ինչպես նաև «EnCase Forensic» և «Cellebrite» ընկերության արտադրության «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումներով:
Համապատասխան տեղեկությունը տեղադրված է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Gohar Vardanyan
1,217
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,169
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
59
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
72
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
393
3.0
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,257
5.0