Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանի դռան մոտ հերթեր են գոյանում. «Հրապարակ»
Gohar Vardanyan
415 դիտում
Հրապարակը գրում է. Զանգե՞լ է Մոսկվայում բուժման կուրսեր անցնող Սեյրան Սարոյանն իր երբեմնի ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին՝ հարցրինք գեներալի օգնական Գեւորգ Ստեփանյանին։ «Ոչ, չի զանգել»։ Իսկ առաջիկայում Սարոյանը կվերադառնա՞ Հայաստան։ «Պարոն Սարոյանը բուժման ընթացքի մեջ է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտի ու կվերադառնա»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքից հետո նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանն առաջին դատապարտողներից մեկն էր, ինչի համար հետագայում, ըստ լուրերի, զղջում էր, ու նաեւ դա էր պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան էր եկել եւ Նիկոլ Փաշինյանից հանդիպում խնդրել, որ բարեխոսի Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հարցով։ Սակայն այդ օրերին խոսում էին, որ հանդիպումն անպտուղ է անցել։
Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչեւ երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում, որը խոստացել է նվիրաբերել պետությանը։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ նրա տան դռանը հերթեր են գոյանում՝ տեսակցելու են գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թեեւ խուսափում են անուններ տալուց։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին․ Արփինե Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,620
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
57
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
72
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
393
3.0
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,257
5.0