Քաղաքականություն
Գազի գինը կբարձրանա՞․ի՞նչ սպասենք Պուտին-Փաշինյան հանդիպումից․ Իգիթյան
Gohar Vardanyan
403 դիտում
Դեկտեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից «Իմ քայլը» դաշինքի կազմում պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանը սպասումներ չունի։
«Երկու կողմերն էլ հայտարարել են, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իգիթյանը։
Հարցին, թե նոր փոփոխություն հնարավո՞ր է սպասել, օրինակ, գազի գնի բարձրացման մասին էր վերջերս խոսվում, Իգիթյանը պատասխանել է․
«Ճիշտն ասած, տեսնելով, թե որ լրատվամիջոցներն են գազի գնի բարձրացման մասին նյութը նետել հասարակությանը, ես գիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գազի գնի բարձրացման կամ չբարձրացման հարցը այդպես չի լուծվում։ Այդ ինչպե՞ս եղավ, որ մի լրատվական միջոց ունի այդ լուրը, իսկ ուրիշը չունի։ Ավելին, պաշտոնյաներն էլ այդ մասին չգիտեն»։
Հովհաննես Իգիթյանի խոսքով, եթե այդուհանդերձ գազի գնի հարց քննարկվի երկու երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ապա Հայաստանի վարչապետը «վստահաբար առաջնորդվելու է Հայաստանի շահով»։
«Նույն Ռուսաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ իր դաշնակիցները ունեն հատուկ վերաբերմունք։ Դե կտեսնենք այդ վերաբերմունքը», - նշել է Իգիթյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Gohar Vardanyan
1,216
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
58
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
72
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
393
3.0
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,257
5.0