Քաղաքականություն
Ընդդեմ բնակարանային գողերի. Օսիպյանը հանձնարարել է աշխատել առանց հանգստի
Gohar Vardanyan
276 դիտում
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երեւանի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։
Վալերիյ Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծել է, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարել է գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։
Վալերի Օսիպյանը առանձնահատուկ կարևորեց բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարել է ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարեց անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրականացնել համապատասխան միջոցառումներ։
Խորհրդակցության ավարտին Վալերի Օսիպյանը եւ՛ տեղակալներին, եւ՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին․ Արփինե Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,620
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,220
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
719
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,971
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
642
2.0