Քաղաքականություն
Հիշեցումներիցս դժգոհող ԶԼՄ-ները ընթերցողից թաքցնելու բան ունեն․ Արման Եղոյան
Gohar Vardanyan
1 րոպե
315 դիտում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Ֆեյսբուքում գրառում է արել` պարզաբանելով, թե ինչու է անդրադարձ կատարել ԶԼՄ-ների մասին օրենքի 12-րդ հոդվածին:
«Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ զարմացել են, թե ինչու եմ ես հանկարծ հիշել զանգվածային լրատվության մասին օրենքի «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը» վերտառությամբ 12-րդ հոդվածը, համաձայն որի՝
Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ օրենքը իմպերատիվ կերպով սահմանում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը պետք է ՀՐԱՊԱՐԱԿԻ այդ հաշվետվությունը, ոչ թե ներկայացնի այս կամ այն պետական մարմնին, այլ՝ հրապարակի՛, հետևաբար պետք է հասանելի դարձնի յուրաքանչյուր քաղաքացու:
Պատահական չէ, որ այս նորմը տեղ է գտել օրենսդրության մեջ. զանգվածային լրատվության միջոցները պետք է նույն կերպ հաշվետու լինեն հասարակության առաջ ինչպես և՝ հանրային ծառայողներն ու պետական պաշտոնյաները: Զարմանալի չէ, որ բոլոր այն լրատվամիջոցները որոնք հրապարակել էին իրենց տարեկան հաշվետվությունը սիրահոժար տրամադրեցին այն, իսկ որոնք ինչ-ինչ պատճառներով մոռացել կամ նույնիսկ չէին իմացել այս նորմի գոյության մասին, շնորհակալություն հայտնեցին հուշման և հիշեցման համար:
Կարող եմ ենթադրել, որ այն լրատվամիջոցները, որոնք դժգոհում են իմ այս հիշեցումից, իրենց ընթերցողից թաքցնելու բան ունեն, ինչը շատ մտահոգիչ է: Այնպես որ, ևս մեկ անգամ, արդեն հրապարակային, հիշեցնում եմ զանգվածային լրատվության մասին օրենքի 12-րդ հոդվածի գոյության մասին», - գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին․ Արփինե Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,620
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,213
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
708
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,952
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
632