Քաղաքականություն

Գեներալ Մանվելն Ակնալճի տարածքից չի տեղաշարժվում․ Պաշտպան

Gohar Vardanyan 313 դիտում
Գեներալ Մանվելն Ակնալճի տարածքից չի տեղաշարժվում․ Պաշտպան
Դատախազությունն այդքան ողջամտություն չուներ, որ չբողոքարկեր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հիմնավորված որոշումը: Առաջնորդվում են «փակենք, սպանենք, հետո պետությունը թող վճարի» գործելաոճով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը` անդրադառնալով Դատախազության կողմից Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելու մասին որոշմանը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ակնալիճի առանձնատան տարածքից դուրս գալ կարողանո՞ւմ է Մանվել Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասաց, որ առայժմ նրա առողջությունը թույլ չի տալիս ելումուտ անել, բայց այդ առումով սահմանափակումներ, կարծում է, որ չկան, խնդիրը կապված է միայն առողջության հետ: Արսեն Մկրտչյանի կարծիքով՝ «Մանվել Գրիգորյանին դիմավորողների, խափանման միջոցի փոփոխության համար ուրախ, ադեկվատ, նորմալ ՀՀ քաղաքացիների քանակը ճնշող մեծամասնություն է»: Նա հավելել է, որ նախկին պատգամավորը հանդիպումներ ունենում է տարբեր մարդկանց հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250