Որոշ ապրանքների թանակցումները շուկայական տրամաբանությամբ են թանկացել, որոշները՝ ոչ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն նախատոնական շրջանում շուկայում դիտարկումներ են արել և պարզել, որ որոշակի ապրանքների թանկացումներ կան: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ բացի այն, որ այլուրի թանկացում է գրացվել, որը այդքան էլ նախատոնական շրջանով չէ պայմանավորված, հստակ կարող են գրացել, որ թանկացել է նաև ընդեղենը և որոշ գյուղատնտեսական ապրանքներ: «Բայց զուտ քաղաքացու ընկալումով եթե դիտարկենք, իր համար չի բացառվում, որ շատ այլ բաներ թանկացած լինեն»,-ասաց նա: Նա օրինակ բերեց մսամթերքի շուկան, որտեղ ըստ իրենց դիտարկման՝ մսի մթերման գին չի փոխվել, բայց թանկացել է օրինակ՝ խոզի ազդրը: «Գյուղացուց բիզնեսմենը միսը շարունակում է գնել նույն գնով, և ավելին ասեմ՝ մեկ կենդանուց գոյացող գումարը գրեթե շարունակվում է մնալ նույնը, բայց ինչ է տեղի ունենում, այս կամ այն ապրանքախմբի պահանջարկը, երբ ավելանում է, օրինակ՝ ազդրամսի պահանջարկը ավելացավ, այսինքն՝ խոզի բուդը նախկին գնի համեմատ թանկ է, դրան հակառակ՝ կողային մսերն այս ապրանքախումբը էժանացել է: Հիմա այն մարդը, ով առել է չալաղաջ, գիտի, որ ավելի էժան է առել, իսկ այն մարդը, որ առնում է փափկամիս, տեսնում է որ ավելի թանկ առավ»,-բացատրեց նա: Ըստ Պիպոյանի՝ որոշ ապրանքների թանակցումները շուկայական տրամաբանությամբ են թանկացել, որոշ ապրանքներ՝ ոչ, ինչպես օրինակ՝ ալյուրը: «Մեկ պարկ ալյուրի մեջ մոտավոր 500 դրամի թանկացում կա, տարբեր մեկնաբանություններ կան, սկսած տեղափոխման խնդիրներից»,-ասաց նա և հավանական համարեց տրանսպորտային խնդիրները՝ հաշվի առնելով վրացական ցանաքային սահմանով կարճաժամկետ որոշումը: «Այդուհանդերձ, ինչ-որ խումբ ապրանքներ այդ ժամանակ ներմուծվեցին, և ինքնարժեքը մի քիչ թանկացավ, պետք է սպասել հաջորդ խմբաքանակներին՝ հասկանալու համար՝ այս թանկացումը ճի՞շտ է կապել տրանսպորտի հետ, թե՞ ոչ»,-ասաց նա և նշեց, որ չի կարծում, որ այս փուլում, հնարավոր է, չարաշահման խնդիր կա: « Չարաշահման հետևից գնալ չի կարելի, պետք է որոշ ժամանակ անցնի, եթե դրանով պայմանավորված կարգավորում չլինի, նոր համապատասխան քայլեր ձեռնարկել, որովհետև միջազգային շուկայում ալյուրի գնի փոփոխություն չկա»,-ասաց նա: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն հաստատել էր, որ 1 կիլոգրամ բարձրակարգ ալյուրի մեծածախ գինը նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: ՀՀ Մրցակցային մարմինը նշել էր, որ սկսել է ուսումնասիրություն՝ պարզելու գնային փոփոխության պատճառը:

Քաղաքականություն