Պատահարներ
Նոյեմբերի 2-ի գործով Շիրինյան եղբայրներին կանչել են հարցաքննության. ՙԺողովուրդ՚
Նոյեմբերի 2-ին` ոստիկանության աշխատակիցները Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանության մասին ահազանգ էին ստացել ու դեպքի վայրից բերման էին ենթարկել չորս անձի` կանխելով…
Նոյեմբերի 2-ին` ոստիկանության աշխատակիցները Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանության մասին ահազանգ էին ստացել ու դեպքի վայրից բերման էին ենթարկել չորս անձի` կանխելով վիճաբանության հնարավոր ողբերգական հետեւանքները: Այսքանով իրավապահների բացահայտումը չէր ավարտվել. դեպքի վայրի զննությամբ եղեւնու տակ հայտնաբերվել էր հրազեն, որն իրավապահներն առգրավել էին. ՙԱտրճանակի օրինականությունը ճշտվում է, տիրոջ ինքնությունն էլ պարզվում է: ՙԺողովուրդ՚ օրաթերթին այդ միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կրակոցների կիզակետում է եղել ՙՌոսնեֆտ՚ ՍՊԸ-յան տնօրեն Ներսես Շիրինյանը: Զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Թե ում է Ղուկասյանը նվիրել, չի հաջողվել պարզել: Սակայն Քննչական կոմիտեից հերքել են, որ Ներսես Շիրինյանը կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ: Օրաթերթին հայտնի է դարձել, որ Շիրինյան եղբայրներին իրավապահները կանչել են հարցաքննության:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել է 20 կրակված պարկուճ. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից...
Չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն. Ֆեյսբուքյան օգտատերը դիմում է ոստիկանությանը
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ Երևանում գործում են խմբեր, որոնք գիշերները գողանում են բակերում կայանված ավտոմեքեն...
Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին
Կրակոցներ են հնչել Երևանի Փիրումյան փողոցում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ահազանգից հետո մեկնելով դեպքի...
Հայաստանում թռչունների անկումը Նյուքասլյան հիվանդության հետևանք է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ Երևանում ագռավազգիների անկ...