Պատահարներ
Կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել է 20 կրակված պարկուճ. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից: Նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 20 կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:
«Ինչ-որ տան խնդիր է, և թոռը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել տան ուղղությամբ, հարևանը մոտեցել է նրան ու հորդորել, որ նա խուլիգանական արարք չկատարի, վերջացնի կրակոցները, և նա կրակել է այդ մարդու վրա», - հայտնել են ականատեսները՝ հավելելով, որ եթե ՊՊԾ-ի ոստիկանները պրոֆեսիոնալ կերպով չվնասազերծեին կրակողին, նա շարունակելու էր կրակոցներ արձակել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նոյեմբերի 2-ի գործով Շիրինյան եղբայրներին կանչել են հարցաքննության. ՙԺողովուրդ՚
Չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն. Ֆեյսբուքյան օգտատերը դիմում է ոստիկանությանը
Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին
Հայաստանում թռչունների անկումը Նյուքասլյան հիվանդության հետևանք է
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Դրիֆթ կատարած «BMW»-ի վարորդը հայտնաբերվել է
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
3.5