Պատահարներ
Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին
Կրակոցներ են հնչել Երևանի Փիրումյան փողոցում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ահազանգից հետո մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ…
Կրակոցներ են հնչել Երևանի Փիրումյան փողոցում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ահազանգից հետո մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին: shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Նոյեմբերի 2-ի գործով Շիրինյան եղբայրներին կանչել են հարցաքննության. ՙԺողովուրդ՚
Նոյեմբերի 2-ին` ոստիկանության աշխատակիցները Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանության մասին ահազան...
Կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել է 20 կրակված պարկուճ. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից...
Չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն. Ֆեյսբուքյան օգտատերը դիմում է ոստիկանությանը
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ Երևանում գործում են խմբեր, որոնք գիշերները գողանում են բակերում կայանված ավտոմեքեն...
Կիևյան կամրջի վրա 4 ավտոմեքենաներ են բախվել իրար. կան տուժածներ
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել Ճ...