Այլ
Ճանապարհները Հայաստանում. մառախուղ, մերկասառույց,անանցանելի ավտոճանապարհ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի և Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի և Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Նույն իրավիճակն է Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
Վարդենյաց լեռնանցքը անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
-
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ հոդվածներ
4 օրից թունդ ձմեռ է լինելու. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օ...
Ի՞նչ եղանակ են կանխատեսել օդերևութաբանները
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը,...
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսումը
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Դեկտեմբերի 27-28-ը շրջանների զգալ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է, որոշ ճանապարհներին մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,...