Այլ
Վարդենյաց լեռնանցքը փակ է, որոշ ճանապարհներին մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գորիսի ավտոճանապարհներին և Դիլիջանի…
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Գորիսի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիշեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում առաջիկա 4 օրերին փոփոխական եղանակ է կանխատեսվում
Մեր հանրապետության տարածքում այսօր շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում...
ՀՀ-ում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին ժամը 09:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվա...
4 օրից թունդ ձմեռ է լինելու. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օ...
Ի՞նչ եղանակ են կանխատեսել օդերևութաբանները
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը,...