Քաղաքականություն
Քոչարյանի գործով դատավորը մտադիր է լքել Հայաստանը․ «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
369 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Ազարյանն իր հայտարարությունը, թե համակարգի վրա բիրտ ճնշում կա, հենց այդ նպատակով է հնչեցրել, որպեսզի հնարավոր լինի ներկայանալ որպես նոր իշխանությունների կողմից քաղաքական հալածյալ:
Հիշեցնենք, որ Ազարյանի որոշմամբ՝ ամռանը փոխվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի այդ որոշումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հանրության մոտ, և տեսակետ կա, որ դատավորն ուզում է օգտվել իրավիճակից:
«Ժողովուրդ» օրաթերթը եղելությունը փորձեց պարզել անձամբ դատավոր Ազարյանից, սակայն վերջինս, իմանալով որ զանգահարողը լրագրող է, չցանկացավ անգամ լսել հարցը և անջատեց հեռախոսը: Մեր այլ փորձերը՝ դատավո¬րի հետ զրուցելու, անցան ապարդյուն, քանի որ նա այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
970
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,170
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
651
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,877
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
593