Լուկաշենկոն Ձեր մասին խոսել է այպես, ինչպես Դուք՝ Ձեզ դուր չեկածների հետ․ Ալումյան
Երեկ մեծ ցավ ապրեցի, երբ համացանցում տեսա, թե ինչ կերպ է մեկ այլ երկրի նախագահ ԶԼՄ-ների ներկայությամբ արտահայտվում Ձեր մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դրանով նա վիրավորել է ոչ միայն Փաշինյանին, այլև՝ մեզ բոլորիս: Գրառման մեզ մասնավորապես ասվում է․ «Ամենևին կարևոր չեմ համարում, թե արդյոք նա ճի՞շտ էր վերարտադրում Ձեր ու իր միջև եղած խոսակցությունը, թե՞ իրականում ինչ խոսակցություն է տեղի ունեցել Ձեր ու նրա միջև և թե ինչ եք պատասխանած եղել նրան: Կարևորը այն է, որ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ նա Ձեր հասցեին արեց այնպիսի արտահայտություններ, որոնք երբրէ, որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս մեկ այլ երկրի ղեկավարի հասցեին՝ անկախ այդ երկրների կամ դրանց առաջնորդների հարաբերություններից: Սակայն արդյոք Դուք նկատե՞լ եք, որ այդ նույն բառապաշարն եք Դուք ինքներդ օգտագործում Ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ: Արդյոք նկատե՞լ եք, որ, ընդօրինակելով Ձեզ, ժողովրդի մի ստվար զանգված սկսել է համացանցում օգտագործել ամենագռեհիկ արտահայտությունները Ձեր ընդդիմախոսնարի հասցեին, իսկ Դուք Ձեր անտարբերությամբ, ուղղակիորեն նպաստել եք այդ մշակույթի ծաղկմանը: Ներկայում ուժային բոլոր լծակները Ձեր ձեռքում են ու Դուք ի վիճակի եք Հայաստանում վիրավորել ցանկացած մեկի ու ոչ միայն մնալ անպատասխան, այլև արժանանալ ծափահարությունների: Բայց միգուցե հենց դա՞ է պատճառը, որ այլ երկրի առաջնորդը Ձեզ համար բացառություն է արել ու սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին», - գրել է Ալումյանը։

Քաղաքականություն