Պատահարներ
Գողություն «Մակարավանք»-ից. հափշտակել են գանձանակի գումարը
Իջևանի «Մակարավանք» վանական համալիրից գողացել են արծաթե մոմակալներ, ապա կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Իջևանի…
Իջևանի «Մակարավանք» վանական համալիրից գողացել են արծաթե մոմակալներ, ապա կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով: Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար նաև վանական համալիրի կրած վնասի չափը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթար Գյումրիում. զոհերն ու վիրավորները ընտանիքի անդամներ են
Այսօր Շիրակի մարզում ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի...
Բերման են ենթարկվել ոստիկանության գնդապետի եղբորորոդուն առևանգողները
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ դեկտեմբերի 15-ին, բերման ենթարկել 4 քաղաքաց...
Ռուսաստանը Սիրիայում «Իսկանդեր-Մ» է կիրառել
«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգն առաջին մարտական փորձարկումն է անցել: Այն կիրառվել է Սիրիայում: Այս մասին «Ինտերֆաքս» գո...
Հիմա հատկապես պետք է արգելվի սիգի որսը, բայց ճիշտ հակառակն է․ Բարդուխ Գաբրիելյան
Վաճառվում են ոչ միայն մեծ ձկները, այլև ձկնկիթը, և զարմանալի է, որ ոչ մի տուգանք չի կիրառվում: Այս մասին այսօր լրագրողներ...