Այլ
Նարեկ Սարգսյանի ձերբակալության լուրը, նախընտրական քարոզչության հետ կապ ունի՞. Վ.Օսիպյան
Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր: Այս մասին Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Վալերիյ…
Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր: Այս մասին Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Հարցին, թե արդյոք հատուկ է Նարեկ Սարգսյանի ձերբակալման լուրը հրապարակվել քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց.
«Հավաստիացնում եմ Ձեզ, որ ուղղակի համընկել է, ես անգամ մտածել եմ մեր լրատվականի պետի հետ՝ արդյոք լուրը տանք, թե ոչ, բայց այդ արանքում երկու-երեք օր էր անցնելու, և չէինք բացառում,որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերների մոտից կամ Նարեկ Սարգսյանի հարազատների կողմից տարածվեր այդ լուրը, և բոլորը իմանային: Կաշկանդված չենք , քանի որ չկա որևէ պայմանավորվածություն կամ նախապայման»:
Հիշեցնենք, որ 37-ամյա Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած շաբաթ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի բնակելի շենքերից մեկում:
Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ընդ որում, սա Սարգսյանին վերագրվող հանցանքների ամբողջական ցանկը չէ, Հայաստանի ոստիկանությունը նաև նշել է, որ հայտնաբերման պահին վերջինս ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկչություն Ստրասբուրգում. կան զոհեր ու վիրավորներ
Ստրասբուրգում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը 4 է, վիրավորներինը՝ 12: Հանցագործը տա...
Քթներիցս գալու է. Հայաստանը լցվում է էժան աշխատուժով․ տնտեսագետ
Հայաստանը լցվում է ոչ կվալիֆիկացված էժան աշխատուժով, հիմնականում Հնդկաստանից, ինչը լուրջ խնդիր է դառնալու մեր համար. քթն...
Լարսը փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է...
Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 09:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ...