Քթներիցս գալու է. Հայաստանը լցվում է էժան աշխատուժով․ տնտեսագետ
Հայաստանը լցվում է ոչ կվալիֆիկացված էժան աշխատուժով, հիմնականում Հնդկաստանից, ինչը լուրջ խնդիր է դառնալու մեր համար. քթներիցս գալու է, երբ դառնան քանակ, երբ հրավիրող դեգեներատները գործից հանեն ու դրանք կմնան ստեղ առանց գործ, եկամուտ ու վերադարձի հնարավորության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Հայկ Բալանյանը:
Գրառման մեջ մսնավորապես ասվում է․
«Ներգաղթյալները կոպեկներով աշխատում են ավտոլվացման կետերում, գյուղատնտեսության մեջ ու փաստացի նպաստում են տնտեսության ամենաարատավոր մոդելի ձևավորմանը:
Ոչ կվալիֆիկացված աշխատուժ+տեխնոլոգիական զարգացման նույնքան ցածր մակարդակ=
1/ հետամնաց բիզնեսի ու ծույլ տնտեսավորողների հզորացում ու փաստացի դեմպինգային մրցակցություն
2/ տեխնոլոգիական մոդեռնիզացման կանգնեցում, երրորդ աշխարհի տնտեսական մոդելի ներմուծում
3/ ապագայում սոցիալական, ազգամիջյան ու քրեական բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգեցնելու են նաև միջազգային խնդիրների, հենց մի հատ տաջիկի կամ հնդիկի ոտքը տրորվի
4/ երկրի կազմի վտանգավոր փոփոխություն որակական իմաստով, որակյալ կադրերի արտահանում, ու անորակ աշխատուժի ներմուծում
5/ թաքցված աշխատուժի շահագործում, հարկերից խուսափում աշխատանքային օրենսդրության խախտում, բիզնեսի քրեականացում, այդ թվում միջազգային մասշտաբով:
Այս խնդիրները ի վերջո հանգեցնելու են ուժեղ ազգային հակազդեցության ու լուրջ ներքին խմորումների, որովհետև պետությունը տեղյակ չէ, թե ինչու և ինչպես են հազարավոր մարդիկ գալիս Հայաստան, ինչ իրավունքով են ընդհանրապես դրսից մարդիկ գալիս ու հեշտությամբ աշխատանքի տեղավորվում, ազատելով բիզնեսը տեխնոլոգիական զարգացման «բեռից»:
Հետագայում ու՞ր են այդ մարդիկ պաշտոնապես «կորում» աշխատուժի շուկայում, ինչ է իրենց հետ կատարվում, երբ գործից հանում են, կամ անձնագրերը ձեռքից առնում, ու ինչ են անելու, երբ դրանք անգործ ու սոված քանակ կազմեն Երևանի ու մեր գյուղերի փողոցներում:
Ես կհասկանայի, եթե Հնդկաստանից ծրագրավորողներ ու ինժեներներ հրավիրվեին, բայց գյուղտեխնիկա առնելու փոխարեն տաջիկ են բերում, որովհետև պետական կարգավորում չկա: Իսկ եթե չլինի, ոչ մի զարգացում չի լինելու:
Էժան աշխատուժը աշխարհում միլիարդավոր մարդիկ են ու տեխնոլոգիական զարգացման փոխարեն միշտ կգտնեն էլ ավելի էժան անգրագետի, որ շահագործեն, միայն թե փող չծախսեն տեխնիկայի, կրթության, սեփական որակավորման զարգացման, նոր որակի տնտեսավարում նախաձեռնելու համար, կամ թեկուզ հայերին բարձր աշխատավարձ վճարելու համար»։