Քաղաքականություն
Oլիգարխիան սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր»
ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության…
ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:
Այս մասին ասվում է «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարության մեջ:
«Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը:
Այդուհանդերձ, անհրաժեշտ է նշել, որ ընտրությունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու հանգամանքով: Դրա հետևանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացավ անհավասար մրցակցություն և, օլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:
Այդ պատճառով ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար:
Անկախ այս հանգամանքից, կարևորելով ժողովրդի ազատ կամաարտահայտության փաստը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում է «Իմ Քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթում է արգասաբեր աշխատանք»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...