Հասարակություն
Փլատակների տակից գիրք են փրկում․ Փաշինյանի մեկնաբանություն
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է 1988 դետեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից լուսանկարով՝նշելով․ «1988թ. դեկտեմբերի 7, աղետյալ Գյումրի: Փլատակների տակից գիրք են…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է 1988 դետեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից լուսանկարով՝նշելով․ «1988թ. դեկտեմբերի 7, աղետյալ Գյումրի: Փլատակների տակից գիրք են փրկում: Հայ ժողովրդին այնքա՜ն բնորոշ տեսարան»։
Հիշեցնենք, որ 1988թ. այս օրը՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ինª ժամը 11 անց 41 րոպե 22,7 վրկ.-ին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ:
Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Ավերիչ երկրաշարժի պատճառով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4հազ) մարդ: Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանացի փրկարարները երկրաշարժից 30 տարի անց կրկին Սպիտակում են
BBC լրատվական գործակալությունը ծավալուն անդրադարձ է կատարել Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին օգնություն ցու...
Աջ ղեկով մեքենաների հարցը լուծվեց․ ինչպես ներմուծել և շահագործել դրանք
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց գոր...
Ընտրողները հայտարարում են, որ քվեաթերթիկներում «Նիկոլին են ման գալիս»
Գավառում որոշ ընտրողները հայտարարում են, որ իրենք քվեաթերթիկներում «Նիկոլին են ման գալիս»: Լինում են նաև «քննարկումներով...
Ցույցեր․Թբիլիսիում գլխավոր տոնածառի տեղադրման համար «տեղ չկա»
Թբիլիսիում Ամանորի խորհրդանիշ տոնածառը մնացել է անհասցե, քանի որ Ամանորի այն տեղադրվում էր Թբիլիսիի խորհրդարանի շենքի դի...