Հասարակություն
Աջ ղեկով մեքենաների հարցը լուծվեց․ ինչպես ներմուծել և շահագործել դրանք
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց գործադիրի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց գործադիրի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:
Նա նշեց, որ մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները որոնք կուտակված են և նրանք, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխել ղեկը և շահագործել:
«Այն ներմուծողնեը, որոնք մաքսակետում են պարտավորություն ստանձնել են, որ սա վերջին խմբաքանակն է, որ հնարավորություն է տրվում մաքսազերծել», - ասաց փոխնախարարը:
Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ այս կարգավորումը գործելու է մինչև 2019 թվականի մարտի մեկը և կարևորեց, որ հասրակությունը տեղեկացված լինի, որ արգելքը շարունակելու է գործել դրանից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ցույցեր․Թբիլիսիում գլխավոր տոնածառի տեղադրման համար «տեղ չկա»
Թբիլիսիում Ամանորի խորհրդանիշ տոնածառը մնացել է անհասցե, քանի որ Ամանորի այն տեղադրվում էր Թբիլիսիի խորհրդարանի շենքի դի...
Ձյուն, մառախուղ․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությ...
Բրիտանացի փրկարարները երկրաշարժից 30 տարի անց կրկին Սպիտակում են
BBC լրատվական գործակալությունը ծավալուն անդրադարձ է կատարել Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին օգնություն ցու...
Բելգրադում «Արցախ» բրենդի խմիչքների վաճառքը զայրացրել է ադրբեջանցիներին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում գործող Duty Free խանութում «Արցախ» բրենդի ալկոհոլային...