
Ինքնաշեն վառարանի պայթյունի հետեւանքով 1 մարդ մահացել է. կա վիրավոր

Արմավիրի մարզում, դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ժամը 19։00-ի սահմաններում բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուսալեռ գյուղ, որտեղ Տիգրան Մեծի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել է մահացած քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը ինքնաշեն պատրաստված վառարանի՝ դեռեւս չպարզված հանգամանքներում պայթելու հետեւանքով նույն տան բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1-ին, 2-րդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի այրվածքներ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն տան բնակիչ՝ 61-ամյա Ազատուհի Ա.-ն։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։