Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը սպառնացել է Քոչարյանի գործով դատավորներին․ Ալումյան
Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, որը հայտարարեց, թե իրենք փաստաբանական խմբով որոշել են ընդհանրապես չանդրադառնալ երեկ տարածված…
Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, որը հայտարարեց, թե իրենք փաստաբանական խմբով որոշել են ընդհանրապես չանդրադառնալ երեկ տարածված սկանդալային ձայնագրությանը:
«Առայժմ չենք ուզում անդրադառնալ հենց մենակ նրա համար, որ այդ ձայնագրությունն ինքն իր մեջ այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա: Սա այն դեպքն է, որ ուղղակի կարելի է տակը գրել՝ «առանց մեկնաբանությունների»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ այդ ձայնագրությունը պարտադիր դառնալու է գործի մաս:
Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարության օրը Նիկոլ Փաշինյանի Աշտարակում հնչեցրած ելույթին, որը նրա կարծիքով սպառնալիք էր դատական համակարգի վերաբերյալ:
«Մենք գտնում ենք, որ սա պատահական չէ, գտնում ենք, որ թեև այդ սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղակի ուղղված էին այն դատավորին եւ այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացնի որոշում: Սպառնալիքի բովանդակությունը հետեւյալն էր, որ մենք նախկին իշխանություններին կբերենք դատարաններ, ճիշտ է, էնտեղ մի քիչ ուրիշ տերմինալոգիա էր, ճնշումների ներքո»,-ասաց Ալումյանը:
Քոչարյանի փաստաբանը կարծիք հայտնեց, որ այն դատավորները, որոնք ենթարկվում են իշխանական ճնշումների, նրանք հենց այն դատավորներն են, որոնք հետագայում նաև կոռումպացվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ...