Քաղաքականություն
ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում Արամ Հարությունյանին ազատությունից զրկելու հարցն է
Այսօր Ազգային ժողովում մեկնարկում է հերթական նիստը, որի օրակարգում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն…
Այսօր Ազգային ժողովում մեկնարկում է հերթական նիստը, որի օրակարգում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը: Այս պահին, սակայն, ինչպես սպասվում էր, դեռ քվորում չկա։
Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ում գրանցված լինի 53 պատգամավոր, սակայն այս պահին գրանցվել է դեռ 25 պատգամավոր։
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Թռիչքի պահին ՍՈՒ-25-ում երկու օդաչու է եղել․ մանրամասներ
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզ...
Ոստիկանությունը Արփինե Հովհաննիսյանի գրառմումը ստահոդ է որակել
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը․ Ալեն Սիմոնյան
Էդուարդ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը:Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմ...
Քոչարյանը կզրկվի՞ անձեռնմխելիությունից․ Դատարանը որոշում է կայացնում
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհդրակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայ...