Քաղաքականություն
Արարատի մարզպետը հաստատում է՝միջադեպ եղել է, օգնականին էլ հեռացրել է
ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։
Արարատի մարզպետի պաշտոնակատար, արձակուրդում գտնվող Գարիկ Սարգսյանը չի հերքում, որ միջադեպ եղել է։
«Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:
Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ՝ ազատվել է աշխատանքից:
Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:
Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:
Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում»,-գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հրահանգով է ծեծի ենթարկվել իր իսկ տեղակալը, որը հանդգնել է ղեկավարի խոսքին հակառակվել:
Միջադեպին ականատես են եղել նաև Ն. Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդիկ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»
Իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
1.0