Քաղաքականություն
Փաշինյանը դեկտեմբերի 6-ին կլինի Սանկտ Պետերբուրգում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին գնալու է Սանկտ Պետերբուրգ։ Այդ օրը տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, թեև, ինչպես ավելի վաղ հաղորդվել է�…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին գնալու է Սանկտ Պետերբուրգ։ Այդ օրը տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, թեև, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, չի որոշվելու խորհրդի գլխավոր քարտուղարի հարցը։
Փաշինյանն այս մասին խոսել է Մասիսում քարոզարշավի ընթացքում։
«Ես երեկ Արենի գյուղում մեկնաբանություն եմ տվել՝ կապված ՀԱՊԿ–ի՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի հետ, բայց այդտեղ մի փոքր թյուրըմբռնում էր առաջացել իմ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնել–չմեկնելու հետ կապված։ Ես երեկ ասել էի, որ ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»,– պարզաբանեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փաշինյանը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը․ Շարմազանով
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժա...
ՀՐԱՏԱՊ․ ՍՈՒ-25-ի երկու օդաչուները զոհվել են․ վթարի վայրը հայտնի է
Մարտական ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարման վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Դեկտեմբերի 4-ին, ժա...