Օրվա լրահոս

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առաջիկայում կհրապարակի Bloomberg գործակալությանը տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա երկրորդ նախագահի տեսակետներին գալիք ընտրությունների և դրանց իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Ցավում եմ, որ մինչ այդ ուղղակի ոչ բարեխիղճ ձևով որոշակի հատվածներ հարցազրույցից տեղ են գտել լրատվամիջոցներում, թեև դրանք չեն տարածել ոչ ես, ոչ Bloomberg մեդիաընկերությունը։ Այդքանով, իմ կարծիքով, տեղի է ունեցել անբարեխիղճ մոտեցում լրագրողական աշխատանքում», - նշեց նա։ Վ.Սողոմոնյանն ընդգծեց, որ հարցազրույցի գրեթե ամբողջական տարբերակը առաջիկայում կհրապարակվի։ «Հարցազրույցում որևէ գաղտնիք չկա, որ մենք չէինք ուզենա, որ հրապարակվեր։ Առաջարկում եմ սպասենք ամբողջական տեքստին, ոչ թե կոնտեքստից աղճատված, որը արվել է, և որը ես անբարեխիղճ եմ անվանում, այլ ամբողջական հատվածներից հանրությունը կտեղեկանա նախագահ Քոչարյանի տեսակետներին և գալիք ընտրությունների, և իր մասնակցության մասին», - ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Վերջին նորություններ