Current Status of Peace Treaty Negotiations with Azerbaijan: Responses from the Ministry of Foreign Affairs
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ձևավորված Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը զբաղված է Մայր օրենքի հիմնական դրույթների փոփոխությամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են՝ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը.
Օրաթերթն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել փաստաթուղթը, ինչպես նաև հետաքրքրվել էինք՝ հայկական կողմը պատրաստվո՞ւմ է կատարել արդյոք Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, որը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմանն է համարում Իլհամ Ալիեւը.
ՀՀ ԱԳՆ-ից, լրատվականի հարցին ի պատասխան, հայտնել են. «ՀՀ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը»: Այսինքն՝ մի կողմից արդարադատության նախարարի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս օրերին նիստեր է անում, քննարկում Մայր օրենքը փոփոխելու հարցը, մի կողմից էլ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են, որ դա Ադրբեջանի նախապայմանը չէ.
Ինչ վերաբերվում է բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ ԱԳՆ-ից հերթական անգամ խուսափողական պատասխան են տվել. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում հանրայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով և ողջամիտ պահանջներով տրամադրվում է հանրությանը».
Նմանատիպ հոդվածներ
Armenia in Talks with India to Upgrade Su-30SM Fighters
Armenia is negotiating with India to upgrade its Russian-made Su-30 fighter jets. The upgrade, anticipated by Armenia, i...
If the Agreement Contradicts the Constitution, Amendments Will Be Necessary for Achieving Peace: Pashinyan
The peace between Armenia and Azerbaijan is just an outstretched hand away, stated Prime Minister Nikol Pashinyan during...
«I Ask for My Share of Forgiveness». Nikol Pashinyan
Nikol Pashinyan wrote on his Facebook page: “The strategic choice currently being discussed in our country is as follows...
Iran Denies Reports of Former President Ebrahim Raisi's Death from Page Explosion
Iran has categorically denied reports from several Israeli media outlets regarding the circumstances of former President...