Political Forces' Promises Regarding National Security
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած արդեն չորրորդ օրն է՝ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից 26 ուժերի նախընտրական ծրագրերը ետին պլան են մղվել, եւ դրանք հասարակությանը ներկայացնելու փոխարեն քաղաքական ուժերը զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով.
Ամեն դեպքում, «Ժողովրդ» օրաթերթը փորձել է առանձնացնել հարցումների արդյունքում ընտրություններին ավելի ֆավորիտ համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների նախընտրական ծրագրերի հենց այն հատվածները, որոնք վերաբերում են անվտանգությանը եւ Արցախի հարցին:
Այսպիսով, ՔՊ-ի նախընտրական ծրագրում կարդում ենք. «Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքը. Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը. Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով»: Հետաքրքիր է, որ բանակի մասին հիշատակումներում կրկին անդրադարձ կա ճաշացանկի. «Ճաշացանկն առանձնանում է ուտեստների բազմազանությամբ՝ ներառելով տարբեր տեսակի տաք ուտեստներ եւ աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, թխվածք, միրգ».
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է «365 օր+: ապագան սկսվում է հիմա» առաջնահերթ գործողությունների ծրագիրը. «Ընդունելու եւ գործադրելու ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, նոր հայեցակարգեր. Անհապաղ ձեռնամուխ ենք լինելու 44-օրյա պատերազմում գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների եւ անհետ կորածների տվյալների հստակեցմանը»: Նկատենք՝ ՔՊ-ի ծրագրում գերիների մասին ոչ մի խոսք չկար.
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն ունի «ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ» անվանումը. «Պետք է կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանը եւ բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները եւ զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից. զինված ուժերը շարունակում են bleiben հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը եւ պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում».
«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր շարքը՝ ներկայացնելով մյուս ուժերի նախընտրական ծրագրերը. Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Criminal Figure Chaag Rustam Greets Pashinyan in Dashtadem
The pre-election campaign of the "Civil Contract" party continues in the Aragatsotn region. The latest stop was in the v...
“When Nikol Pashinyan was in Kosh Prison, one night Anna Hakobyan called me”: Zaruhy Postanjyan
Leader of the ‘Yerkir Tsirani’ party Zaruhy Postanjyan wrote on her Facebook page: “ONE NIGHT AS A RARE CALLER, SHE SAYS...
I Ate, and an Hour Later I Felt Unwell: Nikol Pashinyan
“After becoming Prime Minister, it was May or June of 2018, I went to the frontline. I opened the food supplies and said...
Enemy Captures Armenian Soldier
The Azerbaijani Defense Ministry reports that today a group of Armenian soldiers attempted to allegedly carry out mine-l...