What is the connection between the suicide of a 40-year-old man and Benzin Rubo and his son?
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի եւ նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած տղամարդը՝ Մանվել Ավետիսյանը, աշխատել է «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է հենց գործարար Ռոբերտ Գալուստյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա պարտք է եղել Գալուստյանին եւ վերջինիս որդուն՝ Ալեն Գալուստյանին. Նրանք Մանվելից 요구ել են իրենց պարտքը, որը մի փոքր ուշացումով, բայց կարողացել է հավաքել գումարը եւ վերադարձրել:
Եվ որպեսզի այլ խոսակցություններ չծավալվեն, նա կրտսեր Գալուստյանի մոտ է գնացել իր կնոջ հետ: Բայց, ինչպես երեւում է, պարտատերերն անգամ հաշվի չեն առնել, որ իրենցից մշտապես յուղ վերցնող եւ վաճառող Մանվելը կնոջ հետ է եղել, այնքան էլ հաճելի խոսակցություն չի ծավալվել, եւ, ըստ ամենայնի, Մանվելն իրեն վատ է զգացել, որ կնոջ ներկայությամբ այդպիսի իրավիճակում է հայտնվել:
Կարճ ասած, տուն գնալուց որոշ ժամանակ հետո իրեն ցած է նետել պատշգամբից:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ, որը հաստատեց, որ 40-ամյա տղամարդու հետ պարտքուպահանջի հարց է եղել:
«Ինքը պարտք է եղել, եւ ես նոր եմ իմացել, 1 միլիոնի չափ է եղել պարտքը. Անձամբ իմ որդուն՝ Ալենին, պարտք չի եղել: Որեւէ խնդիր չի եղել, կնոջն է՛լ, իրեն է՛լ շատ հարգանքով են դիմավորել», – պատմեց գործարարը».
Նմանատիպ հոդվածներ
482 New COVID-19 Cases, 181 Patients Recovered; 7 Deaths Recorded
As of June 29, at 11:00 AM, a total of 25,127 cases of coronavirus disease have been confirmed, of which 13,297 have rec...
UPDATED: As of June 28, 736 New COVID-19 Cases, 205 Recoveries, 6 Deaths
As of June 28, a total of 736 new COVID-19 cases have been confirmed in Armenia. The total number of infections now stan...
523 New Cases of Coronavirus Confirmed in Armenia
As of July 1, Armenia has confirmed 523 new cases of coronavirus. The total number of infected individuals has reached 2...
593 New Coronavirus Cases Confirmed in Armenia as of July 2
As of July 2, 593 new cases of coronavirus have been confirmed in Armenia. The total number of infected individuals has...