We Are Facing Inadequate, Disproportionate, and Unlawful Actions by the Law Enforcement System: Ara Saghatelyan
«Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ:
-Պարոն Սաղաթելյան, հասարակությանը հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը:
-Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Արսեն Բաբայանը ազնիվ և պարկեշտ մարդիկ են ու նրանց այս արհեստածին գործում ներգրավելու համար պետք էր ողջամտության հետ շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ինչ վերաբերում է հարուցված գործին, ես բնականաբար ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, ու դատելով հրապարակային տեղեկատվությունից, կարծում եմ, որ գործ ունենք իրավապահ համակարգի ոչ ադեկվատ, անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունների հետ, որոնք ուղեկցվում են իրավունքի կոպտագույն խախտումներով։ Սա անհեռանկար գործ է, որն աշխարհի ցանկացած դատարանում փուլ կգար, եթե, իհարկե, այդ դատարանը չի իրականացնի շատ կոշտ քաղաքական պատվեր։
-Ի՞նչն է նման վստահության պատճառը:
-Ես իրավաբան չեմ, բայց այս օրերին բավականին հաճախակի խորհրդակցել եմ մասնագետների հետ և ոչ միայն իրավունքի մասնագետների հետ։ Կարող եմ ասել, որ սա քաղաքական նպատակահարմարությամբ և քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է, որն արդեն այսօր խարխլում է մեր երկրի շուրջ ստեղծված ընկալումները, միջազգային հեղինակությունը, միաժամանակ հասարակությանը և պետությանը տանում է վտանգավոր նպատակակետի։ Բոլորին է հասկանալի, որ պատվիրատուները կոնկրետ հրահանգ են իջեցրել և, կարծես թե, ոմանց համար արդեն կապ չունի, թե դա ինչպես է կատարվում։ Որևէ նպատակադրում արդարացված չէ, երբ խնդիրներդ լուծում ես անազնիվ եղանակներով, այլոց իրավունքների կոպտագույն խախտումներով։ Այս իմաստով գործող իշխանություններն իրենց վարքագծով ձևավորում են մշակույթ, նախադեպեր, որոնք ազդելու են բոլորիս ապագայի վրա ու լավ տեղ չեն հասցնելու ոչ Հայաստանը, ոչ էլ հայությանը։ Նույն Արսեն Բաբայանի կալանավորման հետ կապված քաղաքական դրդապատճառները և կիրառվող գործիքակազմը պարզունակ են և հասկանալի, բայց այդ մեթոդներն աննորմալ են և անընդունելի։ Ուստի Ձեր միջոցով կոչ եմ անում մեր իրավապահներին՝ տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք, ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու։
-Բոլոր դեպքերում Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչո՞ւմ են մեղադրում Արսեն Բաբայանին, Արա Բաբլոյանին։ Ու արդյոք պատրաստվո՞ւմ եք օժանդակել նրանց:
-Կրկնում եմ՝ գործը օդից վերցված է, և ներկայացված մեղադրանքը հանգիստ կարող է ժխտվել անգամ լրագրողական հետաքննության միջոցով։ Ինչ վերաբերում է իմ անելիքներին, ես հնարավորինս կօժանդակեմ իմ ընկերների և գործընկերների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև արդարության ու ողջամտության հաղթանակին։ Ու ոչ միայն նրանց դեպքում։ Մեր հասարակությանը նորից կանգնեցնում են երկընտրանքի առջև՝ արժեհամակարգ, թե իշխանության իրավիճակային շահեր։ Փաստ է, որ Հայաստանում առկա է իշխանության ու հասարակության արժեքների ու շահերի հակասություն, առկա է երկակի ստանդարտների կիրառություն, ոչ ադեկվատ, ոչ համաչափ ու իրավաչափ գործողություններ։
Նմանատիպ հոդվածներ
Victor Mnatsakanyan Resigns from His Position as Head of Yerevan's Kentron Administrative District
Victor Mnatsakanyan, the head of Yerevan's Kentron administrative district, has submitted his resignation, as he announc...
Arsen Babayan Arrested: Court Publishes Decision
The Yerevan Court of General Jurisdiction, presided over by Judge Karen Farhkoyan, has decided to arrest Arsen Babayan,...
Russia to Send Protest Note to Armenia Over Weapons Tender Failure
Russia will send a protest note to Armenia over the failure of a weapons tender in which the Russian company ORSIS parti...
Gagik Harutyunyan and Ara Babloyan Invited to the Special Investigative Service
The former president of the Constitutional Court, Gagik Harutyunyan, and the former speaker of the National Assembly, Ar...