Վարդան Ղուկասյանն ու Գյումրու գլխավոր ճարտարապետը կաշառք են ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։
Նմանատիպ հոդվածներ
Մարությանը վերցրել է մանդատը, գնալու և մասնակցելու ենք ավագանու նիստերին․ կուսակցության ղեկավար
Հայկ Մարությանն այս պահի դրությամբ վերցրել է մանդատը: Այս մասին ArmLur–ի հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակ...
Սերժ Սարգսյանը «աննշմար» առաջ է գնում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ասուլիս չտվող, լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում։...
ԱՄՆ-ն փորձում է վերագործարկել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ջանքեր կգործադրվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ...
«Ժողովուրդ». Դադարեցվել են «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների որոշ աշխատանքներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված մի...