Օրվա լրահոս

Բնակչության 57 տոկոսը կողմնորոշված չէ, թե որ ուժին պետք է ձայն տա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հարցվողների 43 տոկոսն է, որ այս առումով կարծիք ունի եւ մասնակցելու է ընտրություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ սրանք դեռեւս հետախուզական հարցման արդյունքներ են, որոնք չեն պահանջում 100 տոկոսանոց ճշգրտում եւ ցույց են տալիս նախնական իրավիճակը։ Նախնական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հավակնում են 51+1 ձայն հավաքել, մյուս ուժերը պայքարում են 3-6 –րդ տեղերի համար։ «Հարցումները ցույց են տվել, որ ընտրողները կարեւորում են, որ թեկնածուն լինի կրթված, հեղինակություն վայերի, լինի հասուն տարիքի, լինի ընդդիմադիր, տեղացի եւ արական սեռի ներկայացուցիչե։ Սոցիոլոգի խոսքերով, ընտրողների միայն 1.5 տոկոսն է, որ պատրաստ է վաճառել իր ձայնը։ Իրենք հաշվարկել են նաեւ, թե ինչ գումարով են պատրաստ ձայնը վաճառել։ «Կար մեկը, որ 500 հազարով էր ուզում ձայնը վաճառել, ասում էր իր ձայնը շատ թանկ է։ Գումարը սկսվում է 2000-ից եւ վերջանում է 500 հազարով։ Միջինը, որ հաշվեցինք, եկավ 20 հազար դրա»։

Վերջին նորություններ