ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմիկների զորամասի գործով լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում
Հակակոռուպցիոն դատարանում լարված իրավիճակ է։ Քիմիկների զորամասի գործով այսօր դռնփակ նիստում նախատեսված էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը, սակայն դատական նիստը հետաձգվել է՝ նոր պաշտպանի ներգրավման հանգամանքով պայմանավորված, ինչն առաջացրել է ծնողների վրդովմունքը։ Նրանք նախ փորձել են թույլ չտալ բացել դուռը, այժմ՝ հրաժարվում են լքել նիստերի դահլիճը։
Քրեական գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելանում) տեղի ունեցած դեպքերը, երբ 62 զինծառայողներից բաղկացած «Քիմիկների» զորամասի խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։
Զինծառայողներից 40-ը զոհվել է, գերեվարվել կամ անհետ կորել, շրջափակումից դուրս է եկել միայն 22-ը։
Ամբաստանյալի աթոռին չորս զինվորական է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։
Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը դստեր հետ Ծիծեռնակաբերդում է․ մարդիկ վանկարկում են «Նիկոլ ցեղասպան»
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ: Նրանց ուղեկց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է ու,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը
Քիչ առաջ քաղաքացիները փակել էին Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը: Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցույցերի ընթացքում պատգամավորի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
Բագրատաշենի ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Այնտեղ ոստիկանու...