Политика

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները առողջացման և վերանայման կարիք ունեն. Միրզոյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները առողջացման և վերանայման կարիք ունեն. Միրզոյան
Հայաստանը ներկայում չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) իր մասնակցությունն ապասառեցնելու հեռանկար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ…

Հայաստանը ներկայում չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) իր մասնակցությունն ապասառեցնելու հեռանկար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ ՌԴ-ի հետ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում,» - ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ միաժամանակ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման և վերանայման կարիք ունեն:

Միրզոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մի շարք առումներով ավելին են, քան պարզապես ռազմավարական գործընկերությունը:

«Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը։ Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, ինչը ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը,» - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Политика բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250