Քաղաքականություն

0% հարկ` փոքր բիզնեսի համար. «Ուժեղ Հայաստան»-ը օրինագիծ կներկայացնի ԱԺ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան

0% հարկ` փոքր բիզնեսի համար. «Ուժեղ Հայաստան»-ը օրինագիծ կներկայացնի ԱԺ․  «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում հայտարարել է, որ խմբակցությունը նախատեսում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը զրոյացնելու…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում հայտարարել է, որ խմբակցությունը նախատեսում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը զրոյացնելու նպատակով։


Նա ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանից հետաքրքրվել է՝ ինչպես է վերաբերվում նման օրինագծի ներկայացմանը։


Կարապետյանի խոսքով՝ փոքր բիզնեսը կազմում է Հայաստանի բիզնեսի շուրջ 70 տոկոսը, մինչդեռ շրջանառության հարկից ստացվող մուտքերը հարկային եկամուտների ընդամենը 2,7 տոկոսն են։


«2 տոկոս հարկային եկամուտներից հրաժարվելու դեպքում կարող ենք ստեղծել հազարավոր, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր և հնարավորություն տալ փոքր բիզնեսին դառնալ միջին, և դրանից հետո նոր հարկել»,- ասել է Կարապետյանը։


Ֆարմանյանն իր հերթին աջակցել է առաջարկին՝ նշելով, որ փոքր բիզնեսի համար հարկային բեռի նվազեցումը կամ զրոյացումը «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ծրագրի դրույթներից է եղել։


Քննարկումն ամփոփելով՝ Կարապետյանը նշել է, որ հարցն առանցքային նշանակություն ունի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, և դրա շուրջ անհրաժեշտ կլինի քննարկում անցկացնել ԱԺ երեք խմբակցությունների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250