ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս անեծքը. Ռուբինյանն` ընդդիմությանը
ՀՀ 9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։
«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայամանավորվել՝ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։ Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը՝ ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք»,- ասաց Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ 2018-ից սկսած խորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընդունումը։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Փաշինյանն ազատել է վարչապետի աշխատակազմի վարչության պետին իր պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 31-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասի...