Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ տարավ Բելգիայի թիմի նկատմամբ՝ ապահովելով տեղը կիսաեզրափակչում։
Մրցավեճի 30-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆաբիան Ռուիսը, սակայն առաջին կեսի ավարտից առաջ՝ 41-րդ րոպեին, Շառլ դե Կետելարեն հավասարեցրեց այն։
Հատկանշական է, որ սա Եվրոպայի գործող չեմպիոն հանդիսացող Իսպանիայի ընտրանու առաջին բաց թողած գնդակն էր այս մունդիալում։ Երկրորդ խաղակեսի ընթացքում պայքարը դարձավ էլ ավելի լարված, իսկ 71-րդ րոպեին բելգիացիները ծանր կորուստ կրեցին. ստացած վնասվածքի պատճառով դաշտը ստիպված եղավ լքել թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան, որին փոխարինեց Սենե Լամենսը:
Հանդիպման վերջնական արդյունքը որոշվեց խաղի վերջնամասում, երբ 88-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Միկել Մերինոն ևս մեկ անգամ հեղինակեց իսպանացիների հաղթական գոլը՝ կանխորոշելով հանդիպման ելքը։ Սույն հաջողության շնորհիվ Իսպանիայի ազգային հավաքականը նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, որտեղ հուլիսի 14-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին) կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Արեն Հայրապետյանը եզրափակիչում է՝ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեկնարկել են ազատ ո...