Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում. Իոաննիսյանը` Փաշինյանի հետ վիճած կնոջն աշխատանքից ազատման մասին
Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»,- գրել է նա:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կնոջը ազատել են աշխատանքից: Այս մասին գրել է դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...