«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները պատրաստվում են փակել Երևան–Սևան ճանապարհը
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները պատրաստվում են փակել Երևան–Սևան ավտոմայրուղին։ Այս մասին հայտնում են «Մուլտի Սթոուն»-ի բողոքի ակցիայի իրականացնող աշխատակիցները:
Աշխատակիցները մինչ այդ հավաքվել էին Աբովյանի քննչական բաժնի շենքի մոտ, սակայն, ըստ նրանց, ակցիան որևէ արդյունք չի տվել, և իրենց հետ հանդիպման որևէ պաշտոնյա չի եկել։
Բողոքողները պահանջում են անհապաղ ապակնքել ձեռնարկությունը և դադարեցնել հարկադիր պարապուրդը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ մնացել են առանց եկամտի միջոցների։
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում և առանձնատանը հուլիսի 6-ից իրականացվել են խուզարկություններ։ Ավելի ուշ նա ձերբակալվել և կալանավորվել է։ Գործը վերաբերում է 2022-2024 թվականներին ենթադրվող խարդախության և փողերի լվացման դեպքերին։
Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ»-ը կանցնի պետական սեփականության, իսկ կնքված օբյեկտներում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...