Կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկը խաբեություն է
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին՝ չհավատալ սոցիալական ցանցերում տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկներին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ վերջին շրջանում գրանցվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram հարթակներում Telcell Wallet-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։
Կեղծ հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Այդ կոդը տրամադրելու դեպքում խարդախները կարողանում են մուտք գործել Telcell Wallet հաշիվներ և հափշտակել այնտեղ առկա գումարները, ինչպես նաև կցված բանկային քարտերի միջոցները։
Կիբեռոստիկանությունը հորդորում է չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել SMS-ով ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը և այլ գաղտնի տվյալներ, իսկ Telcell Wallet-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։
«Խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...