Գրետա Թունբերգն իրեն սոսնձել է գետնին՝ Բեռլինում բողոքի ակցիայի ժամանակ
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը և բողոքի ակցիայի մյուս մասնակիցները Բեռլինում իրենց սոսնձել են գետնին՝ գերմանական պաշտպանական «Rheinmetall» հոլդինգի գրասենյակի մոտ։ Այս մասին հայտնում է Բեռլինի ոստիկանությունը։
Իրավապահների տվյալներով՝ Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգյան դարպասների հարևանությամբ գտնվող Փարիզյան հրապարակում, հավաքվել է շուրջ 40 ակտիվիստ։ Նրանք սոսնձվել են գետնին՝ փակելով դեպի Էբերտշտրասե փողոց տանող անցումներից մեկը։
Ակցիան կազմակերպել է «Peacefully against Genocide» («Խաղաղ կերպով ընդդեմ ցեղասպանության») շարժումը։ Մասնակիցները բողոքել են Բեռլինի Վեդինգ թաղամասում գտնվող «Rheinmetall»-ի գործարանի գործունեության դեմ, ինչպես նաև դատապարտել են Գազայի հատվածում ընթացող պատերազմը և գերմանական սպառազինության կիրառումը ռազմական հակամարտությունների գոտիներում։
Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատել է շուրջ 70 իրավապահ։ Ակցիայի մասնակիցներին աստիճանաբար հեռացրել են տարածքից, պարզել նրանց ինքնությունը և տվել տարածքը լքելու պահանջ։ Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիան անցել է խաղաղ պայմաններում, լուրջ միջադեպեր չեն գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...