Վանաձորն ու Փամբակը նախատեսվում է միավորել մեկ համայնքի մեջ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը հուլիսի 10-ին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմում կազմակերպված հանրային քննարկմանը, որտեղ արծարծվել են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը:
Մարզպետարանի փոխանցմամբ՝ հանդիպման առանցքային թեման Վանաձոր համայնքի ձևավորման նոր ծրագիրն էր: Այն ենթադրում է Վանաձոր և Փամբակ համայնքների միավորում, ինչի արդյունքում կստեղծվի մեկ միասնական համայնք՝ իր մեջ ներառելով 22 բնակավայր:
Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, համայնքների ու վարչական բնակավայրերի ղեկավարներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու Լոռու մարզպետի փոխտեղակալ Արսեն Ղարիբյանը ներկաներին ծանոթացրել են օրենսդրական փոփոխությունների հիմնական կետերին: Նրանք մատնանշել են, որ խոշորացման միտումը առավել արդյունավետ ու կենսունակ համայնքների ստեղծումն է:
Պաշտոնատար անձանց ձևակերպմամբ՝ այս միավորումը թույլ կտա օպտիմալ կերպով տնօրինել եղած ռեսուրսները, ընդլայնել համայնքային կարողություններն ու բարելավել բնակիչներին մատուցվող ծառայությունների մակարդակը:
Քննարկման ընթացքում ներկաները հղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով ու համապատասխան դիտարկումներով:
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...